Այսօր կարող եք տեսնել Պերսեիդների ասուպային հոսքը
Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, որ օգոստոսի 12-13-ին կարող եք ականատես լինել շատ գեղեցիկ երկնային երևույթի՝ Պերսեիդների ասուպային հոսքի: Ի՞նչ ենք հասկանում՝ ասուպային հոսք ասելով: Երկիր մոլորակն Արեգակի շուրջն իր տարեկան պտույտի ժամանակ անցնում է մի շարք երկնաքարերի կույտերի միջով՝ արդյունքում առաջացնելով ասուպային հոսքեր: Շատերն այս երևույթը նմանեցնում են աստղաթափի: Առանձնահատուկ ինտենսիվ հոսքերը հայտնի են ասուպային (աստղային) անձրևներ, ասուպային բռնկումներ, ասուպային փոթորիկներ կամ «աստղաթափեր» անվանումով: Նման դեպքերում 1 ժամում կարող են դիտվել 1000-ից ավելի ասուպներ: Տարվա ընթացքում դիտվում է շուրջ 20 ինտենսիվ ասուպային հոսք: Ասուպներ կարող են դիտվել ամեն օր, սակայն ասուպային հոսքերի օրերին դրանց թիվը կտրուկ ավելանում է: Պերսեիդների ասուպային հոսքը սկսվում է հուլիսի 23-ին և ավարտվում օգոստոսի 22-ին, իսկ առավելագույն փուլը դիտվում է օգոստոսի 10-13-ին: Ասուպային հոսքի կենտրոնը գտնվում է Պերսեոս համաստեղության ուղղությամբ, որտեղից էլ և ծագում է անվանումը: Առավելագույն փուլի ժամանակ ասուպների թիվը հասնում է ժամում 60-100-ի, և սա տարվա ընթացքում ամենաակտիվ հոսքերից մեկն է: Պերսեիդները սպիտակ արագընթաց ասուպներ են, որոնք չնայած շատ փոքր չափերին՝ նկատելի հետքեր են թողնում երկնքում, հայտնում է Բյուրականի աստղադիտարանի մամուլի քարտուղար Մելինե Ասրյանը։
Հայաստանյան քաղհասարակությունը ողջունում է բելառուս ժողովրդի ուժեղ կամքը
Հայաստանի ժողովրդավարությունը և զարգացումը բռնի կերպով կասեցվել են բազմաթիվ կեղծված ընտրություններով․․․
Բելառուսում պայքարում են բռնապետության դեմ, իսկ մենք Փաշինյանի շնորհավորանքն ենք քննարկում
Օգոստոսի 12-ի լրահոսից բխող թեմաների շուրջ ենք խոսում Epress.am-ի՝ Youtube ալիքի և Radioantenna.net-ի ուղիղ եթերում՝ ամեն օր երկուշաբթիից ուրբաթ, ժամը 19։00-ից։
Ամուլսարում դրությունը շարունակում է վերահսկել համայնքը
Սարավան գյուղի մերձակա ճանապարհով ինչ-որ մաքրողների ու սանտեխնիկների է տարածք մտցրել...
20-օրյա հացադուլի մասին ահազանգի հետքերով
Մոր խոսքով, Վոլոդյային մեկ գողության փոխարեն ցանկանում են մի քանի նմանատիպ արարք վերագրել, հանրային պաշտպանը նկատեց՝ նման բան չկա․․․
«Քաղաքացու որոշում»-ն իր համերաշխությունն է հայտնել Բելառուսի ժողովրդին
Որպես հեղափոխական գործընթացներով անցած հանրության մասնիկ, կուսակցություն, մեր համերաշխությունն ենք․․․
Նորընտիր նախագահի վտարումը Բելառուսից չօգնեց բռնապետությանը
Ընդդիմադիր թեկնածուն լքել է երկիրը, 33 բնակավայրերում ցույցեր են, կան հազարավոր ձերբակալվածներ, հարյուրավոր վիրավորներ, անհայտ կորածներ․․․
Նախկին ոստիկանապետի վարքը լրագրողների նկատմամբ՝ անպատժելիության հետևանք․ հայտարարություն
Վլադիմիր Գասպարյանը սանձարձակ վերաբերմունքը «Ազատություն» լրագրողների...
Հայաստանը չի կարող շարունակել լինել հանքահումքային երկիր․ հայտարարություն
Բռնության մշակույթի մերժումը և հակադրումը կյանքի մշակույթին հեղափոխության հիմնական առանցքն էր, որին հավատալով հանրությունը սկսեց․․․
Տիեզերքում, Ամուլսարում, Բեյրութում, Բելառուսում, Խաբառովսկում, Ուգանդայում, Մոսկվայում, Տեխասում, Սևանում
Տեսանյութն ամփոփում է օգոստոսի 3-9-ը լրատվամիջոցների ուշադրությունը գրաված նյութերը։
Բելառուսի ցույցերը չխանգարեցին Փաշինյանին շնորհավորել Լուկաշենկոյին «վերընտրվելու» կապակցությամբ
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` պաշտոնում․․․
Լուկաշենկոյին կարող են շնորհավորել միայն բռնապետերը
Հայաստանյան իշխանությունների լռությունը՝ Բելառուսում տեղի ունեցող ճնշումների ֆոնին ճիշտ են գնահատում մի շարք իրավապաշտպաններ․․․