Ֆրանսիական Սենատի կողմից Ցեղասպանությունների մասին օրինագծի ընդունմանն ի պատասխան թուրքական մամուլը իր զայրույթն է ուղղել Ֆրանսիայի նախագահի Նիկոլա Սարկոզիին` նրան անգամ Սատանայի կերպարանք հաղորդելով:
Hurriyet պարբերականը լույս է տեսել «Սարկոզին մոռթազերծեց ժողովրդավարությունը», իսկ մեկ այլ պաբերական` Sozcu-ն, Ֆրանսիայի նախագահին որպես Սատանա է պատկերել:
Ակնկալվում է, որ Նիկոլա Սարկոզիի կողմից օրինագծի ստորագրումից հետո Ֆրանսիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջնականապես կփլուզվեն` հաշվի առնելով մինչ այժմ Թուրքիայի կողմից ձեռնարկված պատժամիջոցները: Հիշեցնենք, որ Թուրքիան հետ է կանչել Փարիզում իր դեսպանին: Եվ հնարավոր է, որ օրենքի` ուժի մեջ մտնելուց հետո Թուրքիան կդադարեցնի դիվանագիտական հարաբերությունները Ֆրանսիայի հետ: