Բնապահպանական շարժումները, մասնավորապես, «Թեղուտ» նախաձեռնությունը, ունի և´ դրական, և´ բացասական կողմեր: Կինոռեժիսոր Դավիթ Ստեփանյանի հետ հարցազրույցի ընթացքում նման կարծիք է հայտնել, հրապարակախոս, թատերագետ Արա Նեդոլյանը:
Վերջինիս կարծիքով` դրականն այն է, որ շարժումները չարիքի հանդեպ անմիջական ռեակցիա են սովորեցնում:
«Այսինքն, դու իսկապես քեզ զգում ես քաղաքացի, տեղաբնակ քաղաքացի, ինչ-որ լոկալության մեջ արմատ ունեցող քաղաքացի, ով կարող է ազդել իրադարձությունների վրա», – ասել է Նեդոլյանը` նշելով, որ նման մոտեցումը դաստիարակման յուրահատուկ դպրոց է:
«Թեման շատ նվիրական է` էկոլոգիա, այսինքն` թույլի պաշտպանություն, ապագայի պաշտապնություն` դրանք շատ դրական բաներ են», – ասել է Նեդոլյանը:
Շարժման խնդիրը, բացասական կողմը, ըստ հրապարակախոսի, «Մի քաղաքականացրե’ք» կարգախոսն է:
««Մի քաղաքականացրե’ք» նշանակում է զբաղվեք սիմպտոմների բուժմամբ, մի զբաղվեք հիվանդությունների բուժմամբ», – ասել է Նեդոլյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ.