ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման, ով ակտիվորեն զբաղվում է առողջ ապրելակերպի քարոզչությամբ, NBC հեռուստաալիքի եթերում հեռարձակվող թոք-շոուի ժամանակ ապացուցել է, որ անձամբ վարում է այն կենսակերպը, որը որ քարոզում է, գրում է The Daily Mail-ը:
Հաղորդավարին իր ֆիզիկական պատրաստվածությունը ապացուցելու համար Միշել Օբաման պառկել է գետնին և սկսել հրում կատարել`ուղիղ 25 անգամ: Վեր կենալուց հետո նա ասել է. «Ես պարզապես դադար տվեցի»: Ի դեպ, հաղորդավարը առաջին տիկնոջ արդյունքը չի կարողացել կրկնել:
Բացի դա, Միշել Օբաման բացահայտել է իրենց ամուսնական կյանքի որոշ գաղտնիքներ: Օրինակ, նա պատմել է, որ աշխատանքից տուն վերադառնալուց հետո նախագահը այս ու այն կողմ է նետում իր կեղտոտ գուլպաները, իսկ ինքը ստիպված է լինում հավաքել դրանք: