Home / Հայաստան / ՀՀ զինդատախազին հիվանդանոց են տեղափոխել

ՀՀ զինդատախազին հիվանդանոց են տեղափոխել

ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը տեղափոխվել է Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոն: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների համաձայն, 35-ամյա զինդատախազը կաթված է ստացել, և հնարավոր է տեսողության հետ խնդիրներ ունենա:

Թերթի թղթակցի հետ զրույցում Զինդատախազության մամուլի խոսնակ Հարություն Մանուչարյանը նշել է, որ Կոստանյանը իրոք տեղափոխվել է հիվանդանոց, սակայն վտանգն արդեն անցել է, կաթված էլ չի եղել:

«Ճնշման տատանման հետ կապված մի քիչ խնդիր կա, հուսով ենք դա էլ կնորմալանա: Աչքերի հետ կապված բան չկա», – ասել է Մանուչարյանը: