«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է Ազգային ժողովի այսօրվա նիստը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
Ինչպես նիստի սկզբում խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը քննադատել է Հանրապետական կուսակցության վերաբերմունքը` կապված «Կանխիկ գործառնությունների սահմանափակման» օրենքի մասին ԲՀԿ-ի դիրքորոշմանը: Զոհրաբյանը ՀՀԿ-ականների արտահայտությունները ոչ կոռեկտ է որակել: Նշենք, որ քվեարկությանը երեկ ԲՀԿ-ն չի մասնակցել և օրենքը չի անցել:
Այսօր Զոհրաբյանը նշել է, որ «ստեղծվել է ոչ կոնստրուկտիվ քաղաքական իրավիճակ»: Հանրապետական կուսակցության խմբակցությունը 20 րոպե ընդմիջում է հայտարարել, որից հետո նիստը շարունակվել է, բայց այլ հարցի քննարկմամբ:Նաիրա Զոհրաբյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանել է, որ իրենց բոյկոտը վերաբերում է միայն այսօրվա նիստին, իսկ խորհրդարանի վաղվա աշխատանքներին «Բարգավաճ Հայաստան»-ը կմասնակցի։