Home / Հայաստան / Իջևանցի դասախոսը ինքնասպան կլինի «մազոխիզմի պետությունից» փրկվելու համար. նամակ ԱԺ-ին

Իջևանցի դասախոսը ինքնասպան կլինի «մազոխիզմի պետությունից» փրկվելու համար. նամակ ԱԺ-ին

Աժ պատգամավորներից մի քանիսը երեկ էլեկտրոնային փոստով նամակ են ստացել Ֆեմիդա Դավթյանից, որտեղ նա հայտարարում է, որ պատրաստվում է մարտի 8-ին ընդառաջ ինքնասպանություն գործել, հայտնում է «Հրապարակ» օրաթերթը:

Ըստ թերթի` Ֆեմիդա Դավթյանը պետհամալսարանի Իջևանի մասնաճյուղի գրաբարի և լեզվաբանության դասախոսն է եղել` հեռակա ուսուցման բաժնի վարիչը։ Նա ուսանողից 100 հազար դրամ կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալվել էր 2009թ. մարտի 27-ին, ԱԱԾ աշխատակիցների կողմից։

Ֆեմիդա Դավթյանը գրել է, որ բանտում 1 տարի 10 ամիս ՝ 666 օր անցկացնելուց հետո իրեն համաներմամբ ազատ են արձակել, սակայն շարունակում են հրավիրել ոստիկանություն։

«Կանանց տոնին ընդառաջ, ի նշան բողոքի, վերջ եմ տալու իմ կյանքին։ Ես ինքնասպանության եմ գնում, արյունս տալիս եմ մազոխիզմի պետությանը` մազոխիզմից փրկվելու համար։ Մահ` մազոխիզմից փրկվելու համար։ Մահ մազոխիզմին, մարտի 8-ը` մազոխիզմի դեմ բողոքի օր։ Խմեք արյունս, հայ մազոխիստ որձեր», – պատգամավորներին ուղղված նամակում գրել է Ֆեմիդա Դավթյանը: