Home / Հայաստան / Կոալիցիան քվեարկություններով չի որոշվում. ՕԵԿ

Կոալիցիան քվեարկություններով չի որոշվում. ՕԵԿ

Քվեարկություններով չի որոշվում կոալիցիայի ստեղծումը: Այսօր այս Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք փետրվարի 6-ի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բոյկոտը կարող է խանգարել նոր կոալիցիայի ձևավորմանը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն ամբողջ կազմով չէր քվեարկել «Կանխիկ գործառնությունների սահմանափակման» օրենքի օգտին:

Հարցի առնչությամբ Բիշարյանը նաև հավելել է, որ «ԲՀԿ-ի խնդիրն է, թե որ պահին ինչ որոշում են կայացնում»: