Այսօր հրապարակված գաղտնի փաստաթղթի համաձայն, Վատիկանում դավադրություն է ծրագրվել Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-ին առաջիկա 12 ամիսների ընթացքում սպանելու նպատակով:
Գաղտնի փաստաթուղթով նամակը Վատիկան է բերել կարդինալ Դարիո Կաստրիոնոն: Այն հասցեագրված է հենց Բենեդիկտոս 16-րդ-ին: Այսպիսով, կարդինալը ցանկանում էր նախազգուշացնել Հռոմի Պապին առաջիկա սպառնալիքի մասին:
Փաստաթուղթը գրվել է 2011-ի դեկտեմբերի 30-ին` գերմաներենով:
Նամակում ասվում է, որ 12 ամիսների ընթացքում Հռոմի Պապը պետք է վերացվի:
Վատիկանի ներկայացուցիչը Ֆեդերիկո Լոմբարդին նամակը «անհեթեթություն» է անվանել, որը իրականության հետ ոչ մի կապ չունի, բայց Վատիկանի ոստիկանությունը ամեն դեպքում հարկ է համարում հայտնել ցնցող փաստաթղթի գոյության մասին:
Կարծիք կա, որ փաստաթուղթը դիտավորյալ կերպով են հրապարակել` հաշվի առնելով Հռոմի Պապի և Վատիկանի պետքարտուղար Տարչիզո Բերտոնի լարված հարաբերությունները:
Փորձագետները կարծում են, որ նամակը կարող է դառնալ Վատիկանում իշխանության համար մղվող պայքարի մի մասը, հայտնում է LifeNews-ը: