Աշխարհի ամենաբարձր կառույցը` Դուբայի «Բուրջ Խալիֆա»-ն, կարող է կորցնել «բարձրագույնի» իր տիտղոսը` տեղը զիջելով Ադրբեջանի աշտարակին, որը կհայտնվի Կասպից ծովի արհեստական կղզիախմբի վրա:
Բուրջ Խալիֆայի բարձրությունը 828 մետր է, ունի 163 հարկ: Մինչդեռ ադրբեջանական աշտարակի բարձրությունը պետք է կազմի 1 կմ 50 մ և բաղկացած լինի 189 հարկերից: Այն կկառուցվի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից հարավ-արևմուտք ընկած հատվածում:
Աշտարակի շուրջ մարդու ձեռքով ստեղծված 41 կղզիներ կհայտնվեն` ընդհանուր 2 հազար հեկտար տարածքով:
Աշտարակի կառուցումը 2 մլրդ դոլար կարժենա` կառուցապատման աշխատանքները ընդամենը 2 տարի կտևեն, իսկ ամբողջ քաղաքի կառուցումը մոտ 100 մլրդ դոլար կարժենա: Khazar Islands քաղաքը 1 մլն բնակչի համար է նախատեսված, այնտեղ 25-60 բազմահարկ շենքեր կլինեն, ավելի քան 150 դպրոցներ, 50 հիվանդանոց, այգիներ, առևտրային և մշակութաին կենտրոններ, համալսարաններ, ինչպես նաև օդանավակայան:
Նոր քաղաքի կառուցապատումը նախատեսվում է սկսել 2015 թվականին և ավարտել 2018-2019 թվականներին: Khazar Islands-ը ամբողջությամբ պատրաստ պետք է լինի մինչև 2022 թվականը, հայտնում է style.rbc.ru-ն: