«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող և բլոգեր Խադիջա Իսմայիլովան Գերդ Բուցերիուսի անվան մրցանակի է արժանացել խոսքի ազատության և մամուլի անկախության պահպանման գործում պայքարելու համար:
Նշենք, որ Գերդ Բուցերիուսը գերմանացի քաղաքական գործիչ և լրագրող է եղել, Die Zeit պարբերականի հիմնադիրներից մեկը:
2012 թվականին Գերդ Բուցերիուսի հիմնադրամի մրցանակի են արժանացել Արևելյան Եվրոպայի տարածքում գործող հետևյալ լրագրողները. մոսկվացի հետաքննող լրագրող Օլգա Ռոմանովան, անկախ քաղաքական վերլուծաբան Մինսկից Վալերի Կարբալևիչը, ռուսաստանյան «Դոշ» պարբերականը, որը զբաղվում է մարդու իրավունքներով և Կովկասում առկա իրավիճակի վերլուծությամբ, ինչպես նաև «Թիզդա» երկլեզու շաբաթաթերթը, որը վերլուծում է Ուկրաինայի, Ռուսաստանի և ԵՄ-ի հարաբերությունները:
Խադիջա Իսմաիլովան մրցանակի է արժանացել կաշառակերության, իշխանության չարաշահման և մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ հոդվածների համար: Լրագրողը ավելի քան 15 տարի թոք-շոուներ է ունեցել «Ազատություն» ռադիոկայանում: Մրցանակաբաշխության արարողությունը կկայանա Համբուրգում մայիսի 23-ին: Հաղթած պարբերականները 40,000 ԱՄՆ դոլար կստանան, իսկ անհատ լրագրողները` 10,000-ական դոլար: