Home / Հայաստան / Բանտային սպանությունների հետևանքով 29 մարդ է ձերբակալվել

Բանտային սպանությունների հետևանքով 29 մարդ է ձերբակալվել

Մեքսիկայում ձերբակալել են փետրվարի 19-ին 44 բանտարկյալների սպանության վայր դարձած բանտի տնօրենին: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը,  ձերաբակալվել են նաև ուղղիչ հաստատության վերահսկողական ծառայության 28 աշխատակիցներ:

Իշխանությունները կարծում են, որ բանտի վարչակազմը օգնում էր կալանավայրում պատժաժամկետ կրող «Զետաս» թմրանյութերի կարտելի անդամներին փախուստի կազմակերպման հարցում: Կասկածյալներից 9-ն ընդունել են իրենց մեղքը:

Հիշեցնենք, որ Մոնտերեյ քաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող բանտում անկարգություններ էին սկսվել այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել «Զետասի» 3 անդամներին մեկ այլ ուղղիչ հաստատություն տեղափոխելու մասին:

Սնկարգությունները վերաճել էին զանգվածային ծեծկռտուքի, որի հետևանքով սպանվել էին  «Ծոցի կարտելի» անդամ հանդիսացող 44 կալանավորներ, որոնք մրցակցում էին «Զետասի» հետ:

Ավելի ուշ պարզվել է, որ անկարգությունների ընթացքում բանտից անհայտացել են «Զետասի» 30 անդամներ: