Գերմանական Դեմին քաղաքում Քրիստոնյա դեմոկրատական միության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կանցլեր Անգելա Մերկելին պատահաբար գարեջրով են «լողացրել»: Ինչ-որ մեկը հրել է խմիչքներ բերող մատուցողին, և արդյունքում գարեջրի 5 բաժակներ ընկել են կանցլերի մեջքին: Մերկելը համբերատար ժպտացել է և ցույց տվել, որ ամեն ինչ կարգին է: Եվ մի քանի րոպե անց, անգամ չզգեստափոխվելով, ելույթ է ունեցել հավաքվածների առջև: