Home / Հայաստան / Որտեղ են ապրում ամենագրավիչ տղամարդիկ

Որտեղ են ապրում ամենագրավիչ տղամարդիկ

Travelers Digest զբոսաշրջության վրա կենտրոնացած կայքը կազմել է այն քաղաքների ցուցակը, որտեղ ապրում են ամենագրավիչ տղամարդիկ:

Ըստ կայքի` կանանց համար առավել գրավիչ տղամարդիկ ապրում են Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Ցուցակի հեղինակները պնդում են, որ մարդիկ շվեդերին թյուրիմացաբար սառը և մենակությունը նախընտրող են համարում: Իրականում նրանք շատ լավ գիտեն` ինչպես պահել իրենց հասարակության մեջ, և բոլորից լավ են հոգ տանում կանանց մասին:

Բացի դա, ստոկհոմցիները հասկանում են նորաձևությունից, խոհարարությունից, մշակույթից:

Travelers Digest-ի ցուցակի երկրորդ հորիզոնականում են Նյու Յորքի տղամարդիկ, երրորդում` ամստերդամցիները:

Ըստ կայքի` աշխարհի ամենագրավիչ տղամարդկանց ցուցակը հետևյալ տեսքն ունի.

  1. Ստոկհոլմ, Շվեդիա
  2. Նյու Յորք, ԱՄՆ
  3. Ամստերդամ, Նիդերլանդներ
  4. Լիսաբոն Պորտուգալիա
  5. Բուենոս Աիրես, Արգենտինա
  6. Սիդնեյ, Ավստրալիա
  7. Մադրիդ, Իսպանիա
  8. Բերլին, Գերմանիա
  9. Միլան, Իտալիա
  10. Թել-Ավիվ, Իսրայել