2008 թվականի մարտի 1-ին Կոլումբիայի իշխանությունները հաղորդել են, որ երկրի կանոնավոր բանակի զինվորների հետ փոխհրաձգության արդյունքում սպանվել է «Կոլումբիայի զինված հեղափոխական ուժերի» (FARC) առաջնորդներից մեկը` Ռաուլ Ռեյեսը:
Կոլումբիայի ռազմական ուժերը օդային հարձակման հետևանքով սպանել են ապստամբների առաջնորդին և նրա 16 ընկերներին հարևան Էկվադորի ջունգլիներում տեղակայված ճամբարի վրա կատարած հարձակման արդյունքում:
Ռաուլ Ռեյեսը FARC –ի «երկրորդ համարն» էր: 2007 թվականի հոկտեմբերին նա իր երախտագիտությունն էր հայտնել Վենեսուելայի, Նիկարագուայի, Բրազիլիայի և Ֆրանսիայի նախագահներին FARC-ի և Կոլումբիայի իշխանությունների միջև խաղաղ համաձայնության հասնելուն նպաստելուն:
Ռեյեսը գրոհայինների «քաղաքական» առաջնորդն էր: Նա միաժամանակ «Դիմադրություն» ամսագրի գլխավոր խմբագիրն էր:
2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանությունը Երևանում ցրել է 10 օր Ազատություն հրապարակում խաղաղ հավաքներ անցկացնող քաղաքացիների ցույցը, ովքեր համաձայն չէին նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հետ: Նույն օրը մարդիկ ինքնաբուխ կերպով հավաքվել են Մյասնիկյանի արձանի դիմացի հատվածում: Երեկոյան իրավապահ մարմինները հրազենի օգտագործմամբ ցրել են մարդկանց: Իրադարձությունների հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում` Գոռ Քլոյանը:
Քլոյանի սպանության գործով մինչ օրս ձերբակալվածներ կամ մեղադրվածներ չկան: