Ռուսաստանյան հայտնի լրագրող Լեոնիդ Պարֆյոնովը, հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակը և երաժիշտ Վասյա Օբլոմովը տեսահոլովակ են նկարահանել` նվիրված ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին:
Ռեփ ոճի մեջ գրված երգը կոչվում է «Պրեվեդ, Մեդվեդ»: Սոբչակը, Պարֆյոնովը և Օբլոմովը երգիծական տոնով հարց են ուղղում Ռուսաստանի գործող նախագահին, թե ինչու վերջինս ընտրություններին ընդառաջ չի մասնակցում երկրի քաղաքական կյանքին:
Տեսահոլովակի պրեմիերան ներկայացվել է «Դոժդ» հեռուստաալիքի եթերում հեռարձակվող Սոբչակի հաղորդման շրջանակներում: