Home / Հայաստան / 2008 թվականի մարտի 1-ին Պակիստանում ահաբեկիչները 38 մարդու կյանք են խլել

2008 թվականի մարտի 1-ին Պակիստանում ահաբեկիչները 38 մարդու կյանք են խլել

2008 թվականի մարտի 1-ին Պակիստանի հյուսիս-արևմտյան հատվածում հուղարկավորության արարողության ժամանակ մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել:

Ոստիկանության ներկայացուցիչ Վակիֆ Խանը հայտնել է ԶԼՄ-ներին, որ բացի զոհերից, Մինգորայում իրականացված հարձակման հետևանքով 65 մարդ վնասվածք է ստացել:

Այս շրջանում վերջին ամիսներին չեն դադարում բախումները թալիբների և իրավապահ մարմինների միջև:

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանությունը Երևանում ցրել է 10 օր Ազատություն հրապարակում խաղաղ հավաքներ անցկացնող քաղաքացիների ցույցը, ովքեր համաձայն չէին նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հետ: Նույն օրը մարդիկ ինքնաբուխ կերպով հավաքվել են Մյասնիկյանի արձանի դիմացի հատվածում: Երեկոյան իրավապահ մարմինները հրազենի օգտագործմամբ ցրել են մարդկանց: Իրադարձությունների հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում` Արմեն Ֆարմանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Զաքար Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանների և Ֆարմանյանի սպանության գործով մինչ օրս ձերբակալվածներ կամ մեղադրվածներ չկան: