ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի, ոստիկաններ Արմեն Պողոսյանի և Վահան Խանզադյանի գործով այսօր Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացածած հերթական դատական նիստի ժամանակ պետական մեղարդող Հարություն Հարությունյանը` միջնորդել է Թամանյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման և 2 տարի ժամկետով զրկել նրան պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում պաշտոն զբաղեցնելու իրավունքից:
Հիշեցնենք, որ Թամամյանը մեղադրվում է 308 հոդվածի 1-ին կետով (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որի ժամանաk իր դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործվել) և 2-րդ կետով (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Մյուս երկուսը մեղադրվում են միայն 2-րդ կետով:
Քանի որ ամբաստանյալներն ընդունել են իրենց մեղքը և գործը քննվել է արագացված դատաքննության կարգով, ուստի նրանց նկատմամբ չի կարող ավելի խիստ պատիժ նշանակվել, քան տվյալ հոդվածով նախատեսված ամենախիստ պատժի երկու երրորդը: Թամամյանի հոդվածներով նախատեսված է առավելագույնը վեց տարվա ազատազրկում, այսինքն` նրա հանդեպ դատախազը միջնորդել է կիրառել հնարավոր խստագույն պատիժը:
Գործող մեղադրվող մյուս երկու ոստիկաններ Պողոսյանի և Խանզադյանի հանդեպ պետական մեղադրողը միջնորդել է 2.6 տարի ազատազրկում սահմանել, և երկու տարով զրկել պետական պաշտոն սզաղեցնելու իրավունքից: Սակայն, ըստ դատախազի, պայմանական պատիժը չկիրառելով էլ հնարավոր է իրականացնել օրենքով սահմանված պատժի նպատակները, ուստի Հարությունյանը միջնորդել է 2 տարի ժամկետով փորձաշրջան նշանակելով ` Պողոսյանին և Խանզադյանին ազատ արձակել:
Մեղադրանքն առաջադրելիս դատախազը հաշվի է առել, որ երեք ամբստանյալներն էլ չունեն նախկին դարտվածություն, բազմիցս խրախուսվել են, Թամամյանը և Պողոսյանը ունեն մեկական անչափահաս երեխա իրենց խնամքի տակ, Խանզադյանը` երկու:
Հիշեցնենք, որ Թամամյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 2009թ. նոյեմբերի 5-ին Գավառում Հակոբ և Հովսեփ Հովհաննիսյանների, ինչպես նաև Ս. Զարգարաղոյանի նկատմամբ սպանության փորձն իրականացրած Արամ և Արթուր Մարտիրոսյան եղբայրներին հանցագործությունը կատարելու համար քրեական պատասխանատվությունից զերծ պահելու դիտավորություն իրականացնելու, ինչպես նաև 2010թ. մայիսի 12-ին Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում Խաչիկ Մկրտչյանի սպանելու գործի ընթացքում օրենքի խախտումներ թույլ տալու մեջ:
Թամամյանի պաշտպան Վաղինակ Գևորգյանը միջնորդել է դատարանին իրեն ժամանակ տալ`դատական վիճաբանություններին մասնակցելուն պատրաստվելու պատրաստվելու համար: Դատարանը բավարարել է միջնորդությունը և հաջորդ նիստը նշանակել մարտի 23-ին` ժամը 16.00-ին:
Հովհաննես Թամամյանը հրաժարվել է խոսել լրագրողների հետ: