Ում և ինչի հաշվին է էժանացել դեղձը Հայաստանում
- 40 դրամով ինչքա՞ն դեղձ վաճառեմ, որ ծախսը հանեմ։ Սխալ քաղաքականություն․ խաղողը փոխեցին դեղձով ու՝ չստացվեց։ Շուկան է թելադրում․ չպլանավորված դեղձը հարվածեց հայ ֆերմերներին․․․
Ինչու են պատժում հենց Abzas Media-ի լրագրողներին
Խմբագրության աշխատակիցների մեծ մասին 7-12 տարվա ազատազրկում է սպառնում։
Բոլորս Երևանում, իսկ մնացած երկիրը դաչա է․ կան այլ տարբերակներ
Եթե չգան լավ գաղութարարներ, ճանապարհներ, վիադուկներ ու բաղնիքներ չսարքեն ու դրանից հետո քանդածը ավլեն, դրսից դուռը փակեն ու չքվեն իրանց չորրորդ ռայխ...
Ինչ սաբոտաժ, եթե խաղաղության խաչմերուկ. Երևանը պատասխանել է Լավրովին
Նա «չի կարող չտեսնել, որ չկա նոյեմբերի 9-ի հայտարարության գեթ մեկ առանցքային կետ, որն անդառնալիորեն խախտված չլինի»
Դահիճների գործը շատացել է. բանտարկյալները Իրանում հացադուլ են սկսել
Միայն երեկ 8 դատապարտյալ մահապատժի է ենթարկվել։
Ռուսական գազն Ադրբեջանին, ադրբեջանականը՝ Եվրոպային
Սանկցիաների շրջանցման ռուս-ադրբեջանական ծրագիրը․ ինչ են խոսացել Պուտինն ու Ալիևը
Պուտինը Բաքվում է, Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են երկկողմ
Բանակցությունների ֆոնին Ադրբեջանից հայտարարում են, թե հայկական ուժերը սահմանին հրադադարի ռեժիմ են խախտել։ Երևանից հերքում են։
Դատապարտյալները Հայաստանում ուղղվում են, համակարգը՝ ոչ
Երբ դատապարտյալը հասնում է դատարանի դռանը, բախվում է մոնոլիտ բետոնե պատի․․․
2 կնասպանության դեպք 3 օրում
Օգոստոսի 15-ին Երևանի Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել են 65-ամյա կնոջ դի՝ վզի շրջանում կտրած վնասվածքով։ Սպանության մեջ կասկածվում է նրա 25-ամյա որդին։ «Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է դանակ՝ արնանման հետքերով։ Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են սուր կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներ, ինչպես նաև պարանոցի կտրված վերք», – գրել է Քննչական կոմիտեն։ Շուրջ մեկ տասնյակ մարդկանց են հարցաքննել, առգրավել են շենքի մուտքի մոտ տեղադրված տեսախցիկի ձայնագրությունները։ Միջոցառումներ էին ձեռնարկվում՝ 25-ամյա կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։ Տղային հայտնաբերել են և ձերբակալել, նրա հետ այս պահին քննչական գործողություններ են ընթանում՝ Epress.am-ին ասել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Դեպքի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել սպանության՝ ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով։ Հայաստանում կնասպանության դեպքերը չեն նվազում։ Տարեկան տասնյակ կանայք են սպանվում ամուսինների, զուգընկերների, ընտանիքի անդամների կողմից։ Նույն օգոստոսի 15-ին Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ 36-ամյա կնոջ մահվան գործով մեղադրանք է ներկայացրել նրա ամուսնուն։ 36-ամյա Աստղիկ Խ․-ն, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան է եղել օգոստոսի 13-ին՝ Վարդենիսի գյուղերից մեկում։ Ամուսինը մեղադրվում է նրան տանջելու՝ «ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու», «ինսասպանության հասցնելու» համար։ «Իրավապահները պարզել են, որ համատեղ կյանքի ընթացքում ամուսինն արգելել է կնոջը շփվել հարազատների հետ, ֆիզիկական ուժ է գործադրել նրա նկատմամբ, սպառնացել իրավապահ մարմիններին դիմելու դեպքում ծեծի ենթարկել։ Այս ամենը կնոջ մոտ առաջացրել է անլիարժեքության, վախի և տագնապի զգացում` պատճառելով հոգեկան ուժեղ տառապանք։ Ամուսինը տարբեր առիթներով պարբերաբար վիրավորանքներ է հասցրել կնոջը: Կինը, չհամակերպվելով իր նկատմամբ ցուցաբերած անարդար վերաբերմունքին, չհանդուրժելով արժանապատվության նվաստացումները, այլ ելք չգտնելով՝ օգոստոսի 13-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, իրենց տանը կրակել է իր գլխին «Մակարով» տեսակի ատրճանակից», - գրել է Քննչական կոմիտեն։ Տղամարդուն ձերբակալել են և մեղադրանք առաջադրել ՔՕ 196-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 8-րդ կետով և 162-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 2-րդ մասի 3-րդ կետով: Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև ՔՕ 335-րդ հոդվածի (հրազենի ապօրինի շրջանառությունը) 1-ին մասով։ Epress.am-ի հետ զրույցում Քննչականի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը նշել է, որ տղամարդուն կալանավորելու միջնորդությունը դատարանը մասամբ է բավարարել։ Որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը, տնից բացակայելն արգելվել է։ Ըստ ոստիկանության օպերատիվ ամփոփագրերի՝ 2023 թվականին Հայաստանում արձանագրվել է ընտանեկան բռնության առնվազն 1 819 դեպք: Նախորդ տարի ընտանեկան բռնությունից առնվազն 14 կին է մահացել, 2022-ին՝ առնվազն 16 կին։ Իրավապաշտպանները ընդգծում են՝ այս թվերն ամբողջ պատկերը չեն արտացոլում, քանի որ ոչ բոլոր մահերն են հանրայնացվում կամ իդենտիֆիկացվում որպես ընտանեկան բռնության հետևանք։ Քննչական կոմիտեի՝ օգոստոսի 14-ին հրապարակված հաղորդագրության համաձայն, 2024-ի առաջին կեսում քննվել է ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ 1535 քրեական վարույթ։ Մահերի վիճակագրությունը Քննչական կոմիտեն դեռևս չի հրապարակում։
Իսրայելցի վերաբնակների հարձակման արդյունքում առնվազն մեկ պաղեստինցի է սպանվել
Քարեր ու այրվող նյութերով շշեր են նետել գյուղի տների ու մեքենաների վրա։
Վանաձորցի տղերքը վռնդել են իրանցի երաժիշտներին
«Ընկերներիս անձնագրային տվյալները գրանցելուց ոստիկանները մի քանի րոպե ծիծաղում էին իրանական անունների վրա»
Բուժաշխատողի դաժան սպանությունը փողոց է հանել տասնյակ հազարավոր կանանց
Մեղադրվում է կամավորական ոստիկանը։