Abzas Media ադրբեջանական ինտերնետ հրատարակչությունը հայտնի է երկրի ղեկավարության հետ կապված մասշտաբային կոռուպցիայի դեպքերի հետաքննություններով։ 2023 թվականի նոյեմբերից 20-21-ը մեդիա հարթակի աշխատակիցներին ձերբակալում են մաքսանենգության մեղադրանքներով։ 2023-ի դեկտկտեմբերից 2024-ի հունվար ընկած ժամանակահատվածում լրագրողների ձերբակալությունները շարունակվում էին։ 2024-ի փետրվարի 1-ին հրատարակչությունը հայտարարել է, որ Abzas Media-ի նոր կազմն աշխատանքը կշարունակի արտերկրից։ 2024 թվականի օգոստոսի 20-ին ազատազրկված լրագրողներին նոր մեղադրանքներ են առաջադրել՝ կապված խմբագրության տարածքում հայտնաբերված կանխիկ գումարի հետ։ Արտարժույթի մաքսանենգության մեղադրանքների համար Ադրբեջանի քրեական օրենսգրքի 206 հոդվածի համաձայն, բոլոր ձերբակալվածներին 7-12 տարվա ազատազրկում է սպառնում։
Ձերբակալություններ և մեղադրանքներ
Abzas Media-ի տնօրեն Ուլվի Հասանլին բերման է ենթարկվել նոյեմբերի 20-ին։ Խմբագրության տարածքում խուզարկություն իրականացնելուց հետո ուժայինները շուրջ 40 հազար եվրո գումար էին առգրավել։ Լրատվականի գլխավոր խմբագիր Սևինջ Վագիվգիզան պատմել էր, որ Abzas Media-ն այդ ժամանակ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների մասին հետաքննության վրա էր աշխատում, ձերբակալությունը նա կապում էր այդ կոռուպցիոն հետաքննության հետ։ Հասանլիին մեղադրանք էր առաջադրվել նախնական համաձայնությամբ օտարերկրյա արժույթի մաքսանենգության հոդվածով։
Հաջորդ օրը՝ 2023 թվականի նոյեմբերի 21-ին բերման էին ենթարկել նաև Սևինջ Վագիֆգիզիին։ Նրան ևս մեղադրում էին մաքսանենգության մեջ։ Նույն օրը երեկոյան երկուսի նկատամբ էլ չորս ամսվա ազատազրկման որոշում էր կայացվել։ Լրագրողները մեղադրանքը հերքում էին, մեկնաբանում էին դա որպես իրենց մասնագիտական գործունեության խոչընդոտ։
Նոյեմբերի 20-ին Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը հայնտեց, որ քրեական գործի շրջանակներում նոյեմբերի 20-ին ձերբակալվել է Մոհամեդ Կեկալովը։ Լրագրողներն ազատազրկումը կապում էին Abzas Media-ի հետ համագործակցության հետ։ Կեկալովը զբաղվում է սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց աջակցությամբ, Abzas Media-ին բազմիցս պրոֆիլային խորհրդակցություն է տրամադրել։ Նրան ևս փորձում էին դատապարտել մաքսանենգության հոդվածով։
Վտանգավոր հետաքննություններ
Քրեական հետապնդումներից առաջ հրատարակչությունը զբաղվում էր մի քանի հետաքննություններով, որոնք հատկապես մեծ արձագանք էին ստացել։ Դրանցից մեկը վերաբերում էր Աղդամում բնակելի բնակարանային համալիրի շինարարությանը։ Լրագրողները փաստաթղթային ապացույցներով ցույց էին տալիս, որ ոչ թափանցիկ մրցակցային պրոցեսի արդյունքում Աղդամում մի քանի մեծ հյուրանոցներ և բնակելի թաղամաս կառուցելու իրավունքը տրվել էր նախագահ Իլհամ Ալիևին պատկանող ընկերությանը։
Մյուս հետաքննությունը վերաբերում է 44 օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողությանն անցած բերրի հողերին։ Հավաքված տեղեկությունների համաձայն, լավագույն գյուղատնտեսական տարաքծները շահագործվում են նախագահ Ալիևի ընտանիքի անդամներին պատկանող ընկերությունների կողմից։
Abzas Media-ն հետաքննել է նաև Ֆիզուլիի օդանավակայանի շինարարության համար հատկացվող միջոցների տրամադրման թափանցիկությունը։ Լրագրողներին հաջողվել է պարզել, որ շինարարական աշխատանքների համար տենդերներ չեն իրականացվել, պարզապես թույլտվությունները տվել են ադրբեջանական և թուրքական որոշ ընկերությունների։ Գների մասին պաշտոնական տեղեկություններ չկան, գերատեսչությունները հարցերին չեն պատասխանում։
Իշխանությունները հրատարակչության հետաքննություններին պաշտոնական անդրադարձեր չեն անում։ Դրանց հրապարակումից հետո, սակայն, լրագրողներին տարբեր մեղադրանքներով մի քանի ամսվա ազատազրկման են դատապարտում։ Խմբագիր Սևինջ Վագիֆգիզին, օրինակ, բազմիցս բերման է ենթարկվել հին ու արդեն փակված դատական գործերի վերաբացման պատրվակով։
Մեդիա հարթակի ղեկավարության ձերբակալութնունից հետո հրատարակչությունը շարունակում է աշխատել, բայց նոր նյութերը հիմնականում վերաբերում են նախորդ հետաքննությունների վերաբերյալ միջազգային մամուլի արձագանքներին։
Իշխանությունները պաշտոնապես չեն փակել Abzas Media-ն, քանի որ դրա իրավական օրինական մեխանիզմներ չունեն։ հրատարակչության դոմենը գրանցված է Ադրբեջանից դուրս։ Կայքը դեռևս հասանելի է երկրի տարածքում։ Խմբագրության տարածքը կողպված է, լրագրողների աշխատում են հեռահար։
Հետագա ձերբակալություններ
Ղեկավարության ձերբակալությունից հետո իրավապահները սկսեցին գնալ մյուս աշխատակիցների հետևից։ 2023-ի նոյեմբերի 30-ին, օրինակ, լրագրող Նարգիզ Աբսալամովային կանչել են բաժին՝ վկայի կարգավիճակով։ Ավելի ուշ նրան ձերբակալել են։
Նույն թվականի դեկտեմբերի 13-ին Բաքվի ոստիկանությունը բերման է ենթարկել հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալիին, առգրավել են հեռախոսը, համակարգիչն ու որոշ փաստաթղթեր, արգելափակել են բանկային հաշիվները։
Ավելի ուշ բերման են ենթարկվել հրատարակչության այլ աշխատակիցներ ևս։ Լրատվականը ստիպված է աշխատանքը շարունակել արտերկրից։