Home / Տեսանյութեր / Տղամարդը սղոցել է ոտքը, որպեսզի չաշխատի

Տղամարդը սղոցել է ոտքը, որպեսզի չաշխատի

Ավստրիական Միթերլաբիլ բնակավայրի 56-ամյա բնակիչը սղոցել է իր ոտքը մեխանիկական սղոցի միջոցով, այնուհետև կտրված ոտնաթաթը դրել է ջեռոցի մեջ: Դրանից հետո շտապօգնություն է կանչել:

Երբ բժիշկները տեղ են ժամանել, տղամարդը գիտակից վիճակում էր, սակայն մեծ քանակությամբ արյուն էր կորցրել: Կտրված ոտքի թաթը դուրս են բերել ջեռոցից և տարել են հիվանդանոց: Իհարկե, այն բավականին վառվել էր և բժիշկները հրաժարվել են կրկին կարել այն ոտքին:

Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ` գործազուրկ տղամարդը նման քայլի է գնացել աշխատանքային տեսչության բժշկական հանձնաժողովին ներկայանալուց մի քանի ժամ առաջ: Հանձնաժողովը պետք է քննարկեր նրա աշխատունակության հարցը: