Այսօր առավորտյան Ջավախքից Հայաստան են ուղևորվել և արդեն Բավրայի անցակետից սահմանը հատել 2 «Իկառուս» մակնիշի ավտոբուս, 10 միկրոավտոբուս, 10 ամենագնաց (ջիփ) մեքենանաներ:
Այս մասին Epress.am-ի հայտնել է 34-րդ ընտրատարածքում մեծամասնական համակարգով առաջադրված թեկնածու Մուրադ Գրիգորյանը, ով մեքենաները տեսել է Աշոտքից Ախուրյան տանող ճանապարհին:
«Բոլոր մեքենանաներն ունեն վրացական պետհամարանիշներ, կրում են և հայկական և վրացական դրոշներ, իսկ ավտոշքերթը նկարահանելու համար առջևից գնում են ևս երկու սպիտակ մեքենա», – պատմել է Գրիգորյանը:
Ավտոմեքենաներն այս պահին շարժվում են դեպի Երևան:
Գրիգորյանը նշել է, որ նման ավտոմեքենաների մեծ շքերթի ականատես է եղել նաև 2008թ նախագահական ընտրություններից երկու օր առաջ, և լուսանկարել է այդ երթը Գյումրիում:
Հաշվի առնելով նախորդ ընտրությունների այս փորձը` Գրիգորյանը ենթադրում է, որ այս շքերթը ևս կապված է ընտրությունների հետ, և ուղևորները հավանաբար գալիս են մանսակցելու այսօր կայանալիք ՀՀԿ-ի հանրահավաք-համերգին և մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: