Facebook սոցիալական ցանցի օգտատերերից մեկը Հարավային Ուելսում բնակվող չորսամյա տղայի մոտ հազվագյուտ հիվանդություն է ախտորոշել, մինչդեռ բժիշկները երեխայի մոտ շնչառության դադարները ընդամենը մանկական հիստերիայի հետ էին կապում:
Ըստ Daily Mail-ի` տղայի անհասկանալի խանգարման պատճառով նրա 33-ամյա մայրը` Քերիս Օուենսը, նկարահանել էր նրա նոպաներից մեկը և տեղադրել սոցցանցում: Facebook-ում նա հարցրել էր. «Որևէ մեկը գիտի՞` ինչ է սա» , և նրա ընկերներից մեկը արագ պատասխանել է, որ երեխայի նոպան հազվագյուտ խանգարման դրսևորում է, որը կոչվում է «ռեֆլեքսային անթթվածին նոպա»:
Նման նոպաները կարող են առաջանալ ցավից կամ վախից և հանգեցնել սրտի աշխատանքի դանդաղեցման և անգամ սրտի կանգառի:
Երեխայի ծնողները տղային բժշկի մոտ են տարել, ով հաստատել է, որ Facebook-ի օգտատերի ախտորոշումը ճիշտ է: Երեխան հոսպիտալացվել է, որտեղ նույնպես հաստատվել է սոցցանցի ախտորոշումը:
«Facebook-ը շատ են քննադատում, բայց եթե այն օգնում է մեզ պես ծնողներին, ուրեմն այն օգտակար է»,-նշել է Քերիսը: