Home / Հայաստան / Շփման գծում 3 հայաստանցի զինծառայող է զոհվել

Շփման գծում 3 հայաստանցի զինծառայող է զոհվել

Հունիսի 4-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր, հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:

Հայաստանցի զինծառայողների գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է և, տալով կորուստներներ, հակառակորդը հետ է մղվել: ՊՆ-ն հաղորդում է, որ ադրբեջանական գործողության արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սարգսյան, Զոհրաբ Բալաբեկյանը և Կարեն Դավթյանը: Կան վիրավորներ:

Միջադեպի կապակցությամբ կատարվում է հետաքննություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ զինդատախազը և ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ քննչական խումբը: