Մոսկվայում անհայտ անձինք Audi Q7 մեքենա են առջևանգել, մինչ տերը զբաղված էր գետում խեղդվող մի կնոջ փրկելով, հայտնում է Korrespondent.net-ը:
Ինչպես պարբերականին տեղեկացրել է ոստիկանության ներկայացուցիչը, տղամարդը իր մեքենայով այդ հատվածով անցնելիս նկատել է Յաուզա գետն ընկած մեքենան և նետվել է օգնելու տուժածներին: Լարված իրավիճակում տղամարդը մոռացել է փակել մեքենայի դուռը, իսկ որոշ ժամանակ անց նրա մեքենան առևանգել են անհայտ անձինք:
Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Ոստիկանությունը դեռևս չի հայտնաբերել մեքենան: