Այսօր առավորտյան Երևանի Էրեբունու շրջանի բնակիչներ 62-ամյա Պետրոս Գալուստովը և նրա որդին` 30-ամյա Արթուր Գալուստյանը, ինքնասպան են եղել իրենց առանձնատանը կախվելու միջոցով:
Ոստիկանության լրատվության բաժնից Epress.am-ին հայտնել են, որ այս առիթով հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասով` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Քննությունը շարունակվում է: Տեղեկացնենք, որ ինքնասպան եղած հայ ու որդին արհեստավորնեին էին:
Ինչպես հաղորդում է news.am-ը, Արթուր Գալուստյանը մի քանի օր առաջ է ազատվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից: Նա մեկ այլ անձի հետ 2011թ. նոյեմբերին Արշակունյաց պողոտայի վրա կայանված «Ինֆինիթի» մակնիշի ավտոմեքենայի ապակին կոտրելով հափշտակել էր ավտոմեքենայում եղած 56 մլն դրամ գումար: Նշված գումարը պատկանում էր «Մանանա Գրեյն» ընկերությանը և այդ գումարը ընկերության աշխատակիցը պետք է տեղափոխեր բանկ: