Գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանում ապրել այլևս չարժի: «Ես իմ անձնագիրը պատռել եմ, նետել եմ ԱԺ-ի շենքի վրա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Սահակյանը:
Նա հայտարարել է, որ իրեն չեն ծեծել է, որ «պարզապես կատակ է արել, կետչուպ է քսել շուրթին և նկարվել»:
«Մեր երկրում տեղի են ունենում ահասարսուռ դեպքեր, ինձ, օրինակ, կաշառք են առաջարկել: Բայց մարդիկ կան, ովքեր կաշառք չեն վերցնի՝ Վարդան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը և ես: Կարող են չիմանալով կաշառք առաջարկել նրանց, բայց ինձ առաջարկելու դեպքում կռիվ է լինում: Ինձ կաշառք են առաջարկել, որ ես չգրեմ ֆեյսբուքում, որովհետև գրածս մի վայրկյանում տարածվում է ալամ աշխարհով»,-ասել է Սահակյանը:
«Երբ որ Գագիկ Բեգլարյանին չբռնեցին, երբ որ հրահանգ էր տրվել մարդ ծեծելու, բոլորը հասկացան, որ կարելի է մարդ ծեծել ու անպատիժ մնալ: Ուրեմն հաջորդը մարդ կարող է ծեծել գերմանացի Ռուբենը, ֆրանսիացի Արթուրը: Եթե երկրում չկա պատիժ, բոլորին կարելի է ծեծել»,-ասել է Սահակյանը:
Լուսանկարը՝ vraert.com կայքից