Եկատերինբուրգ քաղաքում անհայտ անձինք կապույտ գույնի ներկ են լցրել ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինի արձանի վրա և պոկել «Ելցին» գրառման որոշ տառեր:
Կոմունալ ծառայությունների աշխատակիցները փորձում են մաքրել արձանը: Տարածքը շրջափակված է ոստիկանների կողմից: Աշխատանքներ են տարվում արձանը պղծած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Ելցինի արձանը բացվել է 2011թ. փետրվարին: Արձանի հեղինակը քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանն է: