Home / Հայաստան / Նոբելյան մրցանակակիրները դասախոսություններ կկարդան Երևանում

Նոբելյան մրցանակակիրները դասախոսություններ կկարդան Երևանում

Նոյեմբերի 2-ից 6-ը Երևանում դասախոսություններ կկարդան «Բժշկություն» անվանակարգում 2001 թվականին Նոբելյան մրցանակի արժանացած Թիմ Հանթը (նկարում՝ ձախից) և քիմիայի ոլորտում 2008 թվականին Նոբելյան մրցանակի արժանացած Մարտին Չալֆին: Հանթի և Չալֆիի այցը կկայանա Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի» կողմից իրականացվող «Նոբելյան մրցանակակիրների հանրային դասախոսություններ Երևանում» ծրագրի շրջանակներում։

Դասախոսությունները հիմնականում ուղղված են կենսաբժշկության, մոլեկուլային կենսաբանության և հարակից ոլորտներում ներգրավված երիտասարդ գիտնականներին և ուսանողներին:

Ինչպես նշված է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հաղորդագրության մեջ, թե Հանթի, թե Չալֆիի գիտական գործունեությունն առնչվում է քաղցկեղ հիվանդության առաջացման դրդապատճառներին: