Սիրիայում կառավարական զորքերի ու զինված ապստամբների միջև շարունակվող բախումների հետևանքով տեղի հայ համայնքը նոր զոհեր է տվել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Երեկ Դամասկոսում անհայտ պայմաններում սպանվել է ազգությամբ երեք հայ՝ 46-ամյա Գևորգ Մաթոսյանը, 49-ամյա Պետրոս Մաթոսյանը և վերջինիս որդին 22-ամյա Լևոն Մաթոսյանը:
Քաղաքացիական պատերազմի ընթացքում Սիրիայում սպանված հայերի թիվը հասել է 14-ի, տեղեկացնում է «ՀԺ»-ն: