Այսօրվանից «Արմավիա» ավիաընկերությունը դադարեցնում է դեպի Հալեպ չվերթները՝ ելնելով սիրիական ընդդիմադիրների գործողությունների վտանգից, ինչպես նաև Սիրիայի հետ կապի բացակայության պատճառով:
Այս մասին ասված է ավիաընկերության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: