ԱՄՆ-ում կինը ստիպված է եղել կյանքը փրկելու համար գլխիվայր կախված մնալ: Բավական էր սովորական դիրք ընդունել, և նրա սրտի արհեստական ռիթմավար սարքը փոխում էր դիրքը և դադարում էր աշխատել:
Անհայտ պատճառներով այս տարօրինակ բուժման մեթոդի շնորհիվ սարքը կրկին միանում էր և թույլ տալիս շարունակել խթանել սրտի աշխատանքը:
Ինչպես նշում է ТСН-ը, բարեբախտաբար, նա բավական ուժեղ ամուսին ուներ, ով կնոջը գլխիվայր վիճակում տարել է մինչև հիվանդանոց:
Երբ պահակները և բուժքույրերը տեսել են զույգին, նրանք պահանջել են ամուսնուց իջեցնել կնոջը՝ կարծելով, թե տղամարդը խոշտանգում է նրան: Սակայն շուտով եկել է բժիշկը և հասկացել, որ նման դիրքը հիվանդ սիրտը կենդանի պահելու միակ տարբերակն է: Տղամարդը ստիպված է եղել կնոջն այդ դիրքում պահել մինչև բժշիկները կպատրաստեին ամեն ինչ վիրահատության համար:
Սրտի արհեստական ռիթմավար սարքի փոխարինման վիրահատությունը հաջող է ավարտվել, սարքը կրկին նորմալ աշխատում է: