Թուրքիայի Ռազմական դպրոցի ուսուցիչը մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ֆաշիստական Գերմանիայի կանցլեր Ադոլֆ Հիտլերին նմանեցնելու համար:
Դատարանը մեղավոր է ճանաչել Օքթայ Զայֆին, ով, ըստ մեղադրող կողմի, դասերի ընթացքում Հիտլերի և Էրդողանի ելույթների տեսանյութեր է ցուցադրել: Նա մեղավոր է ճանաչվել «ռազմական դպրոցի ուսանողներին վարչապետ Էրդողանից և նրա կուսակցությունից հեռացնելու քաղաքականություն վարելու մեջ»:
Դատարանը նաև նշել է, որ նրա այս արարքի հետևում թաքնված քաղաքական նպատակը շատ հստակ էր:
Զաիֆը, այդուհանդերձ, պնդում է, որ տեղյակ չի եղել տեսանյութի բովանդակության մասին, և անջատել է սարքն այն բանից հետո, երբ լսել է վարչապետի ձայնը:
«Տեսանյութը ներբեռնել էի համացանցից, որովհետև այն կապված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ: Ես տեսա վարչապետի մասին կադրերը միայն դիտման ընթացքում: Դրանից հետո ես անմիջապես անջատեցի այն»,-ասել է Զայիֆը:
Ուսուցիչը մեկ տարվա և 15 օրվա ազատազրկման է դատապարտվել:
Լուսանկարը՝ bobiler.org կայքից