Ֆիլմի նկարահանումների համար Պետերբուրգ ժամանած ԱՄՆ-ի քաղաքացին բերման է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից դանակահարության համար, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Պարբերականի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել նախօրեին՝ 23:50-ին «Վլադիմիրսկայա» մետրոյի կայարանում: ԱՄՆ-ի քաղաքացին հանկարծակի ծագած վեճի ժամանակ դանակով հարվածել է 1985 թվականին ծնված երիտասարդի: Տուժածը հոսպիտալացվել է ձախ անրակի վնասվածքով, նրա վիճակը բավարար է գնահատվում: