Այսօր Թուրքիայի Ստամբուլ քաղաքի ոստիկանական բաժնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ոստիկանության սպա է զոհվել, առնվազն 4-ը վիրավորվել են: Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտարարել է Ստամբուլի ոստիկանապետ Հուսեյն Չապկինը:
Նրա խոսքով՝ սկզբում մահապարտը նռնակ է նետել, այնուհետև պայթեցրել իրեն Սուլթանղազի թաղամասի ոստիկանական բաժնում:
Չապկինը հայտնել է նաև, որ մահապարտը 25-ամյա երիտասարդ է: Այլ տվյալներ նրա ինքնության մասին դեռևս չկան:
Նշենք, որ վերջերս Թուրքիայում ակտիվացել են ահաբեկչական համարվող Քրդական Բանվորական Կուսակցության կողմից իրականացվող հարձակումները: