ՀՀ կառավարությունը որոշել է Սիրիայի հայ երեխաների ամառային հանգիստը պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացնել մոտ 7.5 մլն դրամ։
Ավելի վաղ ընդունած որոշմամբ գործադիրը 400 երեխայի հանգիստը կազմակերպելու համար տրամադրել էր ավելի քան 19.5 մլն դրամ։ Սակայն Հայաստան էր ժամանել 426 երեխա, ինչպես նաև 148 երեխաներ նախատեսված 14-ի փոխարեն մնացել են 20 օր։ Հարցը լուծվել է լրացուցիչ միջոցների հատկացմամբ։
Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել բոլոր այն կազմակերպություններին, որոնք օգնել են սիրիահայ երեխաներին ընդունելու, նրանց հանգիստը կազմակերպելու, Հայաստանում շրջագայելու, համերգների և այլ միջոցառումների մասնակցությունն ապահովելու համար, նաև նրանց, ովքեր ֆինանսական միջոցներ են հատկացրել այդ նպատակին: