Դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը հույս ունի, որ այս խորհրդարանական տարին լինելու է թարմ և հետաքրքիր, քանի որ ԱԺ-ում ընդդիմությունը ներկայացնում են պրոֆեսիոնալ մարդիկ: Այս մասին նա ասել է լրագրողների հետ ճեպազրույցում:
Վարդանյանը հույս է հայտնել, որ խորհրդարանական մեծամասնությունը միշտ «իր էշը առաջ չի քշի» և դեմ չի քվեարկի ընդդիմության առաջ քաշած օրինագծերին միայն այն պատճառով, որ դրանք ընդդիադիր ուժեր են առաջարկել, այսինքն՝ չի առաջնորդվի «մենք ենք, ինչ ուզենք՝ կանենք» սկզբունքով:
Աղվան Վարդանյանն անդրադարձել է ԱԺ աշխատանքի առաջին օրերին ՀՀԿ երիտասարդ պատգամավորների պահվածքին՝ նշելով, որ նրանք սկսել են շողոքորթող, գովերգող հայտարարություններ անել իշխանության հասցեին: Նման հայտարարությունները, ըստ Աղվան Վարդանյանի, Հայաստանին պատիվ չեն բերում:
Այս դիտարմանը ճեպազրույցների ժամին անդրադարձել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ով ասել է, թե տարօրինակ կլիներ, եթե ՀՀԿ-ականները գովեին ՀՅԴ-ին, իսկ ՀՀԿ-ից նրանց գոհ լինելը տարօրինակ չէ: