Home / Հայաստան / Կովկասի յուրաքանչյուր բնակիչ կարող է փորձագետ դառնալ

Կովկասի յուրաքանչյուր բնակիչ կարող է փորձագետ դառնալ

2012 թվականի հոկտեմբերի 1-ին մեկնարկել է հարավկովկասյան լսումների հերթական փուլը: Նախորդ փուլերին զեկուցողներն ընտրվում էին փորձագետների նեղ փուլից՝ կազմակերպիչների անձնական կապերի շնորհիվ: Այժմ լսումների ժամանակ հիմնական զեկուցող կարող է դառնալ Հարավային Կովկասի յուրաքանչյուր բնակիչ:

Այս մասին ասված է Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի հայտարարության մեջ: Կենտրոնը վերջին տարիներին տարածաշրջանային խնդիրներին վերաբերող լսումներ է կազմակերպում՝ ներգրավելով մարդկանց Վրաստանից, Հայաստանից և Ադրբեջանից:

Որպեսզի հնարավորություն ունենա մասնակցել գալիք լսումներին որպես զեկուցող, դիմողը պետք է ներկայացնի իր թեման և հակիրճ ձևով թվարկի իր փաստարկները: Նա նաև կարող է ընդդիմախոս կամ համազեկուցող ընտրել հարևան երկրից, կամ ընտրությունը թողնել ժյուրիի անդամներին, որի կազմում են անկախ փորձագետներ երեք երկրներից:

Մրցույթի հաղթողներին կառաջարկեն զեկույց գրել, մասնակցել լսումներին (ծախսերը հոգալու են կազմակերպիչները),ներկայացնել այդ զեկույցը, հոնորար ստանալ:

Մրցույթի մյուս մասնակիցները հնարավարություն կունենան հրավիրվել լսումներին և օգտվել «Ազատ խոսափողից»սեփական հայացքները և գաղափարները ներկայացնելու համար:

Լսումները կկայանան.

Նոյեմբեր, 2012 – Թբիլիսի

Փետրվար, 2013 – Թբիլիսի
Մայիս, 2013 – Թեքալի
Հունիս, 2013 –  Թեքալի

Հուլիս, 2013 – Թեքալի

Մրցույթին մասնակցելու համար լրացման ենթակա ձևն այստեղ: