Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրում համաներում է հայտարարել: Այն տարածվում է այն հանցագործությունների վրա, որոնք կատարվել են մինչև հոկտեմբերի 23-ը:
Սիրիական CAHA գործակալության տվյալներով՝ մահապատիժը փոխարինվելու է ցմահ բանտարկությամբ:
Միևնույն ժամանակ, ըստ օրենքի, համաներման տակ չեն ընկնելու թմրանյութերի և զինամթերքի վաճառքով զբաղվող հանցագործները:
Նախորդ համաներումը երկրում հայտարարվել էր հունվարին: