Այս գիշեր՝ ժամը 1.30-ի սահմաններում, Լոռու մարզի Փամբակ գյուղից զորամաս տանող ճանապարհին՝ զորամասի մոտակայքում, դանակահարել են զորոմասի սպա Հայկ Մելքոնյանին: Այս մասին Еpress.am-ին հայտնել են ոստիկանության լրատվական վարչությունից:
«Զինվորը տեղափոխվել է Վանաձորի զինվորական հոսպիտալ ու մինչ այս պահը գտնվում է հոսպիտալում: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: Քննությունը վարում է Գուգարքի քննչական բաժանմունքը», – հայտնել են լրատվական վարչութությունից:
Տուժածի առողջական վիճակի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ առայժմ չի հաջողվել: