Նոյեմբերի 1 ին՝ մոտավորապես ժամը 8:10-ին, Էջմիածին-Մասիս ուղեմասում ավտոմեքենան բախվել է № 7011 ուղևորատար գնացքին՝ Արաքս-Երևան երթուղով: Տուժողներ չկան:
«Հարավ-Կովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պատահարը տեղի է ունեցել վարորդի անպատասխանատվության պատճառով. արհամարհոլով անվտանգության բոլոր կանոնները՝ վարորդը հատել է երկաթուղային գծերը՝ չհետևելով ճանապարհատրանսպորտային կանոններին, այդպիսով վտանգելով ոչ միայն իր կյանքն ու առողջությունը, այլև գնացքի ուղևորների անվտանգությունը:
Սա արդեն 2-րդ ՃՏՊ-ն է վերջին շաբաթվա ընթացքում: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13-ի սահմաններում, Արտենի-Քարակերտ ուղեմասում բեռնատար գնացքը բախվել է OPEL մակնիշի մեքենայի: Արտակարգ արգելակման պարագայում գնացքը բախվել է մեքենային՝ շպրտելով այն 6-7մ: Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է մեկ և տուժել են 4 մարդ: