Home / Հայաստան / Վարդան Ղուկասյանի որդին ներկայացել է, խափանման միջոցն ընտրված է

Վարդան Ղուկասյանի որդին ներկայացել է, խափանման միջոցն ընտրված է

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, այսօր կամովին ներկայացել է ոստիկանություն: Ինչպես հաղորդում է «Փաստինֆո» գործակալությունը, նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

Սպարտակ Ղուկասյանը հետախուզվում էր Գյումրիում ծեծի ու կրակոցների գործի շրջանակներում, նրա դեմ մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (զենքի գործադրմամբ կատարված խուլիգանություն) և 235 հոդվածի առաջին մասով (Ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը, պահելը, կրելը):

Նշենք, որ ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում Վարդան Ղուկասյանի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանը հայտարարել էր, որ Սպարտակ Ղուկասյանը չի մասնակցել վիճաբանությանը: