Home / Հայաստան / Ռուսաստանի ԱԳ նախարարը Թուրքիայում կոտրել է ձեռքը

Ռուսաստանի ԱԳ նախարարը Թուրքիայում կոտրել է ձեռքը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիա կատարած այցի ժամանակ կոտրել է ձեռքը:

Այս մասին հաղորդում է CNN Turk-ը: Դեպքի մանրամասները դեռ հայտնի չեն:

Լավրովին տեղափոխել են հիվանդանոց, բժշկական օգնություն ստանալուց հետո նա դուրս է գրվել: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ըստ աշխատանքային գրաֆիկի, Լավրովն այսօր պետք է մասնակցի Ռուսաստան-ՆԱՏՕ նախարարական խորհրդի հանդիպմանը, որի ընթացքում քննարկվելու են հաակհրթիռային պաշտպանության հիմնահարցերը, Աֆղանստանում և Սիրiայում տիրող իրավիճակը: