Home / Հայաստան / Գյուղապետը թիկնապահներով է շրջում, վախենում է կյանքի համար

Գյուղապետը թիկնապահներով է շրջում, վախենում է կյանքի համար

Արարատի մարզի Նորաբաց գյուղի մի խումբ բնակիչներ պնդում են, որ իրենց գյուղապետ Գալուստ Գալստյանն այս տարիների ընթացքում միայն իր բիզնեսն է «բարգավաճեցրել», գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Թերթի հետ զրույցում գյուղացիներն ընդգծել են, որ գյուղապետը այն աստիճան է հղփացել, որ թիկնապահներով է շրջում գյուղում: Մի քանի տարիների ընթացքում գյուղապետը հիմնել է «Հույսի քարավան» տաքսի ծառայությունը, նրան է պատկանում գյուղի ճանապարհին գտնվող գազալցակայանը, «ԳԳԳ» մսամթերքի կոմբինատը: Թերթի հետ զրույցում գյուղապետ Գալստյանը, սակայն, հերքել է, որ բիզնեսներ ունի. «Ես ոչ մի բիզնես չունեմ, դա իմ եղբայրներինն է, ու ընդհանրապես, ես ընտեղ պրիչո՞մ»:

Հարցին, թե ինչու է հարազատ գյուղում թիկնապահներով շրջում, Գալստյանը պատասխանել է. «Դե վախենում եմ, էլի, կյանքիս համար»: