ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի կարծիքով՝ ՀՀ գլխավոր դատասխազությունը երկակի ստանդարտներով է առաջնորդվում, երբ առանց որևէ բողոքի գործ է հարուցում ԲՀԿ-ական պատգամավոր, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Օսկանյանի դեմ փողերի լվացման մեղադրանքով մի դեպքում և, բողոքի բացակայությունը պատճառաբանելով, հրաժարվում գործ հարուցելուց Օսկանյանի ու ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի զրույցի գաղտնալսման շուրջ մյուս դեպքում:
«Հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային Ժողովում, անդրադառնալով պատգամավորների այն տեսակետներին, թե գործում չկա բողոք, չկա տուժող, և թե արդյոք ում շահերն է պաշտպանում նախաքննության մարմինը, ՀՀ գլխավոր դատախազն ասաց. «Քրեական գործի նախաքննությամբ ակնհայտորեն պաշտպանվում են «Սիվիլիթաս» հիմնադրամի և նրա շահառուների գույքային շահերը, ինչպես նաև բարեգործություն կատարած Հանթսմանների բարի համբավը»: Այստեղից էլ իմ չհասկանալու պատճառը. ՀՀ դատախազությունը երբ ուզենա՝ առանց բողոքի գործ կհարուցի, երբ ուզենա՝ ոչ…», – Facebook-ի իր էջում գրել է Կիրո Մանոյանը: