ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը և նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Հարությունյանը կբանավիճեն ուղիղ եթերում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Դա տեղի կունենա երկուշաբթի՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 23:00-ին «Երկիր մեդիա»-ի եթերում:
Հարությունյանը՝ ԱԺ-ում ընթացած քննարկումների ժամանակ հրավեր էր հղել արտերկրից (նա այդ պահին Հայաստանում չէր), իսկ Փաշինյանը ընդունել էր հրավերը:
«Բանավեճը կվերաբերի Էթիկայի հանձնաժողովի գործունեության աղմկահարույց դրվագներին, բայց ենթադրաբար կհասնի նաև քաղաքական թեմաների», – եզրափակում է «ՀԺ»-ն: