«Կանաց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն ի աջակցություն Հնդկաստանի բոլոր կանանց` հունվարի 14-ին, ժամը 16:30-ին Հնդկաստանի դեսպանության առջև կազմակերպելու է մոմավառություն:
Մոմովառությունը նվիրված կլինի Հնդկաստանում վերջերս տեղի ունեցած բռնաբարության դեպքին, երբ 6 տղամարդ հարձակվել էին 23-ամյա հնդկուհու վրա և բռնաբարել նրան:
Դեպքից հետո Հնդկաստանում զանգվածային բողոքի ակցիաներ տեղի ունեցան, որոնք դաժանաբար ցրվեցին ոստիկանության կողմից: Այժմ կառավարությունը քննություն է նախաձեռնել ՝ պարզելու համար, թե արդյոք խաղաղ ցույցը ցրելու ոստիկանության քայլերը օրինաչափ են եղել, թե ոչ:
«Կանաց ռեսուրսային կենտրոն»-ը մոմավառության ավարտին դեսպանին կհանձնի նամակ, ինչպես նաև կուղղի հարցեր Հնդկաստանի կառավարության կողմից ձեռնարկվող հետագա քայլերի վերաբերյալ: