Բաքվի Կենտրոնական հիվանդանոցում «HeartMate 2» արհեստական սրտի փոխպատվաստման առաջին վիրահատությունն է անցկացվել, որը, բժիշկների խոսքով, հաջող է անցել:
44-ամյա հիվանդի վիճակը բավարար է: Նա անձամբ լրագրողներին հայտնել է, որ իրեն լավ է զգում և մի քանի օրից դուրս կգրվի հիվանդանոցից:
Contact.az-ի փոխանցմամբ՝ վիրահատությունն անցկացրել են տեղի վիրաբույժները, սակայն նրանք չեն հայտնել, թե երբ է վիրահատությունն իրականացվել, որքան արժե և ով է հոգացել ծախսերը: