Home / Հայաստան / HRW-ը Հայաստանի մասին սուտ չի գրում, քանի որ անկախ է իշխանություններից. կարծիք

HRW-ը Հայաստանի մասին սուտ չի գրում, քանի որ անկախ է իշխանություններից. կարծիք

Հայաստանում մարդու իրավունքների մասին  Human Rights Watch իրավապաշտպանական կազմակերպության զեկույցը ճիշտ գնահատական է տալիս իրականում տիրող իրավիճակին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը:

«Ի տարբերություն այլ կազամակերպությունների, Human Rights Watch-ը սուտ չի գրում, այն անկախ է որևէ երկրի իշխանությունների ճնշումներից և հովանավորվելուց, և նրանց վրա ազդելու լծակներ չկան»,- ասել է Միքայել Դանիելյանը:

Հիշեցնենք, որ զեկույցում, մասնավորապես, ասված էր, որ 2012 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններին իշխանական կուսակցությունը առավելության է հասել վարչական ռեսուրսների չարաշահման, ընտրողների, դիտորդների և լրագրողների ահաբեկման մասին հնչող մեղադրանքների միջոցով:

Զեկույցը հիշեցրել է դիտորդների նկատմամբ բռնությունների մասին: Անդրադարձ է կատարվել նաև քաղբանտարկյալների խնդրին, նշվել, որ ՀԱԿ ակտիվիստների գործով անաչառ քննություն չի կատարվել:

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ: