Արարատ քաղաքի թիվ 18/08 տեղամասում քվեարկում էին տեղի զորամասի զինվորները. նրանք շնչադիմակներով էին: Պարզվեց՝ ջրծաղիկով էին հիվանդ, գրում է Aravot.am-ը: Տեղամասի հանձնաժողովի անդամները չէին ցանկանում, որ լրագրողը լուսանկարի զինվորներին` պատճառաբանելով, որ հայ զինվորին վայել նկար չէ:
Aravot.am-ը կարողացավ ֆիքսել միայն մեկ կադր, քանի որ ներկաները զինվորներին պարտադրեցին հանել դիմակները:
Լուսանկարը՝ Aravot.am-ի